Գլխավոր Ավելին

Սուրեն Ստեփանյանը՝  ստամոքսի քաղցկեղի մասին․ «Ապրենք առողջ»

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնագետները շարունակում են անդրադառնալ քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին հարցերին։

Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը «Ապրենք առողջ» հաղորդման ժամանակ խոսել է ստամոքսի քաղցկեղի մասին։

 Պրոֆեսորը նշում է, որ թեև աշխարհում նկատվում է ստամոքսի քաղցկեղով հիվանդացության զգալի նվազում, այնուամենայնիվ, այն շարունակում է ընդգրկվել օնկոլոգիական հիվանդությունների հիվանդացության առաջին տասնյակում՝ թոքի, կրծքագեղձի, շագանակագեղձի և կոլոռեկտալ քաղցկեղից հետո։

 «Ստամոքսի քաղցկեղը շարունակում է մնալ բավականին վտանգավոր և ծանր հիվանդություն, որը դժվարությամբ է ենթարկվում ներկայումս կիրառվող բուժման մեթոդների ազդեցությանը։ Այն ավելի հաճախ հանդիպում է 60-ն անց տղամարդկանց մոտ, ինչը պայմանավորված է վատ սովորույթների գերակշռությամբ։ Ցավոք, Հայաստանում հիվանդները բավականին ուշ են դիմում բժշկի. իմ պրակտիկայում ավելի հաճախ հանդիպում եմ երրորդ և չորրորդ փուլերի հիվանդների»,- ասում է Սուրեն Ստեփանյանը։

Ի՞նչ կանխարգելիչ քայլեր կարելի է ձեռնարկել։
Ե՞րբ դիմել բժշկի և ի՞նչ գանգատների դեպքում։
Ի՞նչ է առաջարկում ժամանակակից բժշկությունը ստամոքսի քաղցկեղի բուժման համար։

Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները՝ պրոֆեսորի հարցազրույցում։ 
 

×
facebook sharing button facebook